«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

«Միակները»

«Միակները»
11.10.2026 | 12:25



«Մենք միակն ենք, որ գիտենք»։ «Ես միակն եմ, որ կարող եմ»։ «Մեր ուժը բացառիկ է, մեր շարժումը՝ անկրկնելի»։ «Ես, ես, ես… մենք, մենք, մենք»։

Եթե լսենք մեր քաղաքական, հասարակական ու փրկչական ասպարեզի բոլոր դերակատարներին, ապա Հայաստանում չկան սովորական մարդիկ։ Այստեղ բոլորը «միակն» են։ Ամեն մեկն իր բակում, իր ֆեյսբուքյան էջում կամ իր կուսակցական գրասենյակում նստած՝ տիրապետում է բացարձակ ճշմարտությանը, իսկ մնացած բոլորին համարում է, մեղմ ասած, «ադրբեջանական ագենտ» կամ առնվազն անուղղելի տգետ։

Որքա՜ն հրաշալի կլիներ գոնե մեկ անգամ տեսնել այս բոլոր «միակներին» մեկ տեղում, նույն ժամին, նույն դահլիճում։ Պատկերացնո՞ւմ եք այդ պատմական պահը․ հավաքվում են երկրի բոլոր «փրկիչները», նայում են իրար աչքերի մեջ և…

Ավաղ, սա ընդամենը անիրականալի երազանք է։

Որովհետև այս հզոր, անվախ ու բացառիկ «միակների» մեջ կա մեկ փոքրիկ, շատ փոքրիկ, բայց անբուժելի վախ։ Նրանք սարսափում են հայտնվել նույն վայրում և նույն ժամին իրենց պես այլ «միակների» հետ։ Չէ՞ որ եթե հավաքվեն մեկ տեղում, ստիպված են լինելու լսել ինչ-որ մեկին, բացի սեփական արձագանքից։ Իսկ դա արդեն դավաճանություն է սեփական «մեծության» հանդեպ։

Ամեն մեկն ունի Հայաստանը փրկելու իր «էքսկլյուզիվ» բաղադրատոմսը։ Եվ աստված մի արասցե, եթե կողքինը առաջարկի երկիրը փրկել նույնիսկ 1%-ով այլ կերպ։ Դա արդեն փրկություն չէ, դա ազգային ողբերգություն է։ «Իմ ձևով չես փրկո՞ւմ, ուրեմն թող կործանվի»։

Եվ այսպես, մեր բոլոր «միակները» շարունակում են փրկել Հայաստանը՝ ամեն մեկն իր անկյունում, իր միկրոֆոնի առաջ և իր համակիրների փոքրիկ խմբակում։ Իսկ երկիրը… դե, երկիրը ստիպված է սպասել, մինչև այս բոլոր փրկիչները վերջապես որոշեն, թե ում «միակությունն» է ավելի «միակ»։

Էմին Մարտունի

Դիտվել է՝ 395

Մեկնաբանություններ